• English
  • Հայերեն
Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Հայաստան - Ճապոնիա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Այանո Կունիմիցուի հետ

02 մարտի, 2026
Դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Այանո Կունիմիցուի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարտի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Այանո Կունիմիցուն։

Շնորհավորելով պետնախարար Կունիմիցուին վերանշանակման առիթով՝ դեսպան Սիմոնյանն արձանագրել է, որ Հայաստանի և Ճապոնիայի երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները դրական զարգացում են ապրում, ու դինամիկայի պահպանման համար առաջնային  է փոխադարձ բարձրաստիճան այցերի իրականացումը, ինչպես նաև ներուժի ճիշտ ուղղորդումը։

Պետնախարար Կունիմիցուն անդրադարձել է երկկողմ համագործակցության օրակարգն ընդգրկող հարցերի՝ կարևորելով նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում արդյունավետ փոխգործակցության շարունակականությունը։  

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Դեսպան Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը միտված զարգացումները։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրին՝ պետնախարար Կունիմիցուն հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի, և տարածաշրջանում առկա խնդիրները կկարգավորվեն խաղաղ ճանապարհով ու մեկընդմիշտ։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Վիսքաունթեսս շ.,բն 230, 1-11-36 Ակասակա,
Մինատո-կու, Տոկիո, Ճապոնիա,
Հեռ.` + 81 3 6277 7453

Ճապոնիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: